Մեր մասին

Հանդես ենք գալիս ԵԳԻՊՏ ՏՈՒՐ ապրանքային նշանի ներքո. մասնագիտացված ենք Եգիպտոսի ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:
                                              ԻՆՉՈՒ՞ ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

 գիտենք Եգիպտոսում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ

 եգիպտական տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: Այս փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը

 ունենք ամենաշատ գործընկերները Եգիպտոսում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում եք գործընկերներ միայն Եգիպտոսում, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: Այս փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը

 Եգիպտոսում մեր առաջարկած էքսկուրսիաները ամենամատչելին են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ
 

Մեր մենեջերները կարող են առաջարկել Եգիպտոսում հանգիստ կազմակերպելու ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Առաջարկում ենք հանգիստը Եգիպտոսում ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Հուրգադա, Շարմ էլ Շեյխ հանգստավայրերում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Եգիպտոսում: Ունենք ծովափնյա հանգիստ Եգիպտոսում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

 

Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ Եգիպտոսում իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի ծովափնյա հանգիստը:

Մեր սկզբունքներն են՝

 

• հարգել Հյուրին (մեր ընդունմամբ Դուք հաճախորդ չեք, այլ՝ ՀՅՈԻՐ),
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր փաթեթ խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:

Զբոսաշրջությունը մեզ համար միայն աշխատանք չէ, այն հանդիսանում է որպես ոգեշնչման աղբյուր, որը ցանկանում ենք փոխանցել Ձեզ:

 

Շնորհակալ ենք Ձեր վստահության  համար:

 

Սիրով սպասում ենք:

 

Egypt Tour tour company
www.EgyptTour.am