Մեր մասին

❗️ԿԱՐԾԻՔՆԵՐ - այստեղ ծանոթացեք մեր մասին հաճախորդների կարծիքներից մի քանիսին:   
Բոլոր կարծիքները մեր ֆեյսբուքյան էջում են:


Հանդես ենք գալիս ԵԳԻՊՏ ՏՈՒՐ ապրանքային նշանի ներքո. մասնագիտացված ենք Եգիպտոսի ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:
                                              ԻՆՉՈՒ՞ ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

 Գիտենք Եգիպտոսում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ:

 Եգիպտոսի տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ մասնագիտացված ենք. աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: ՈՒղիղ աշխատելու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը:

 ՈՒնենք ամենաշատ գործընկերները Եգիպտոսում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում ենք գործընկերներ միայն Եգիպտոսում, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: Ամենաշատ գործընկերներ ունենալու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների բազմազանությունն ու խելամիտ գինը:

 Միայն մեկ ուղղությամբ աշխատելով՝ ստեղծել ենք գործընկերների մեծ ցանց առանձին վերցրած երկրում (Եգիպտոս), ովքեր, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կլուծեն ձեր հանգստի ընթացքում պատահաբար ծագած այս կամ այն խնդիրը՝ 24/7 ռեժիմով:

 Եգիպտոսում մեր առաջարկած էքսկուրսիաները ամենամատչելիներից են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց առաջարկներից ընտրում ենք մեր տուրիստին հարմար տարբերակը:
 

Շնորհակալ ենք Ձեր վստահության  համար:

 

Սիրով սպասում ենք:

 

Egypt Tour tour company
www.եգիպտտուր.հայ